Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տնտեսական աճը և՛ կա, և՛ չկա

Տնտեսական աճը և՛ կա, և՛ չկա
28.09.2012 | 12:16

Այս տարի տնտեսական աճը կկազմի 7 %, հավաստիացրեց կառավարությունը։ Այլ կերպ ասած, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գծած նշաձողին կառավարությունը փորձում է հասնել։ 2013-ին, ըստ կառավարության կանխատեսումների, տնտեսական աճը կկազմի 6 %։ Կառավարության նիստում հաստատվեց 2013-ի բյուջեի նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Ըստ նախագծի, ծախսերը մի փոքր կգերազանցեն եկամուտները։ Եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 59 միլիարդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 183 մլրդ դրամ, դեֆիցիտը` 124 մլրդ դրամ։ Կանխատեսումների համաձայն` 12 ամիսներին գնաճը կկազմի 4 %` պլյուս-մինուս 1,5 %, դեֆիցիտը` 2,6 %։ Փոփոխություն է ենթադրվում նաև նվազագույն աշխատավարձի մասով` առկա 32200 դրամի դիմաց այն նախատեսվում է դարձնել 35 հազար դրամ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ